Երկօրյա ընդմիջումից հետո «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 28-ին տեղի ունեցան ամերիկյան դոլարի առքուվաճառքի գործարքներ: Դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.51 դրամ; Այսպիսով՝ դոլարը փոքր-ինչ թուլացավ դրամի նկատմամբ:

Բորսայում այսօր վաճառվել է 6.8 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը հիմնականում իջել է 408-ից ներքեւ, իսկ վաճառքի փոխարժեքը 410-411 դրամ է:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր նվազել է դոլարի նկատմամբ՝ Իտալիայում քաղաքական ճգնաժամի պատճառով:  Մեկ եվրոն սակարկվում է 1.31 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը զգալի նվազեցրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,5124 ռուբլի: