Ազատության հրապարակում, Հայաստանի նախկին նախագահ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքում հարգել են սումգայիթան ջարդերի զոհերի հիշատակը: Րաֆֆի հովհաննիսյանն իր ելույթում հայտարարել է, որ ուղիղ 25 տարի առաջ մեր ժողովուրդը զոհեր տվեց Ադրբեջանում:
«Մարդիկ սպանվել են միայն այն բանի համար, որ հայեր էին»,-ասել է նա` մեկ րոպե լռություն հայտարարելով:
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Բաքվից 25 կմ հեռավորթւայն վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդեր են տեղի ունեցել:



























