«Վանաձոր» ՔԿՀ-ի 35-ամյա Սուրիկ Աֆյանը եւ 38-ամյա Արմեն Ղազարյանը փորձել են փախուստի փորձ կատարել, սակայն իրենցից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն` 35-ամյա Սուրիկ Աֆյանը եւ 38-ամյա Արմեն Ղազարյանը հացադուլ են հայտարարել, ինչի կապակցությամբ վարչակազմի կողմից տեղափոխվել է ՔԿՀ-ի առաջին հարկում գտնվող թիվ 1 խուց ու փորձել այնտեղից փախուստի դիմել:

Ս. Աֆյանը, նույն խցում պահվող դատապարտյալ Արմեն Ղազարյանի հետ ազատազրկման վայրից փախուստ կատարելու շուրջ համաձայնության գալով, 2012 թվականի դեկտեմբերի 6-ի, լույս 7-ի գիշերը վերջինիս հետ իր մոտ եղած երկաթյա սղոցով կտրել է հիշյալ խցի պատուհանի ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում` պատուհանի ճաղավանդակի կտրված լինելը «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները նկատել են եւ նրան տեղափոխել այլ խուց:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 34-355  հոդվածի  2-րդ մասի  1-ին կետով:Գործը դատարան է ստացվել փետրվարի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: