«Երեւան ջուր» ընկերությունը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանն է ներկայացրել Երեւան քաղաքում ջրամատակարարման սակագների նոր, փոփոխված հաշվարկը:
Ըստ այդմ` առաջարկվում է խմելու ջրի մանրածախ մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման սակագինը սահմանել 138.37 դրամ(առանց ավելացված արժեքի հարկի), ներկայիս 145.054 դրամի փոխարեն:
Այսպիսով` բնակիչներին մատակարարվող ջրի վերջնական սակագինը կկազմի 166 դրամ` ներկայիս 174 դրամի փոխարեն:
Սակայն ընկերությունը հանձնաժողովին ուղղված գրության մեջ տեղեկացրել է, որ եթե էլեկտրաէներգիայի սակագինը տարվա ընթացքում փոխվի, ապա կներկայացնեն նոր հաշվարկ:
Ըստ վարձակալության պայմանագրի` «Երեւան ջուր» ընկերությունը պարտավոր է մինչեւ յուրաքանչյուր տարվա փետրվարի 28-ը ներկայացնել տվյալ տարվա հուլիսից ուժի մեջ մտնող սակագների նոր հաշվարկ:
Հիշեցնենք, որ Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը վարձակալության են հանձնվել ֆրանսիական Veolia Water ընկերությանը:




























