Փետրվարի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա մի տղամարդու եւ 6-ամյա մի տղայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն փողոցում, այսօր` մարտի 1-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը թիվ 135 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























