Մարտի 1-ին ժամը 08.28-ին Երեւանի «Սուրմալու» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է ժամը 08.41-ին: Այրվել է Իշխան Մկրտչյանին պատկանող թիվ 84 տաղավարի փայտյա կառուցատարրերը եւ կախովի առաստաղը:

 ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե մարտի 1-ին, ժամը 08.29-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ էր բռնկվել «Սուրմալու» տոնավաճառի տաղավարներից մեկում:

Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը: