2008թ. մարտի 1-ի հարցը իրավական տեսանկյունից փակ չէ: Այդ մասին մարտի 1-ին խորհրդարանում կայացած ճեպազրչույցների ընթացքում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` նկատելով, թե տխուր է, որ մարտի 1-ը դառնում է գործիք քաղաքական ուժերի համար:
«Քաղաքական տեսանկյունից հարցը փակված եմ համարում, քանի որ քաղաքական գործընթացները շարունակական չեն: Պարզապես, քաղաքականացնելու փորձեր են արվում, եւ նորմալ է, որ որոշ մարդիկ շահարկում եւ քաղաքականացնում են հարցը, սակայն դա գործիք դարձնելը վիրավորական ողջ ժողովրդի համար»,- ասել է Սահակյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ իշխանությունները չեն բացահայտում մարտի 1-ն իրավական տեսանկոյւնից, որպեսզի կրկնեն նման իրադարձությունները, Սահակյանը պատասխանել է. «Ոչ իշխանությունը, ոչ է որեւէ հայ չի կարող մտածել այդ մասին եւ ցանկանալ նման իրադարձությունների կրկնությունը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























