2008 թվականին վերջ ու առաջ չկար, ավելին, ակնհայտ էր, որ իրադարձությունները հանգեցնելու են զոհերի: Այդ մասին մարտի 1-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե ինչու 2008թ. չմիացան ընդդիմությանը, թպետ ներքաղաքական վիճակն ավելի լարված էր, քան այսօր:

Ռուստամյանի խոսքով, ՀՅԴ-ն այն ժամանակ հանրահավաքների շարք անցկացրեց, որտեղ նշվում էր, թե տեղի ուենցողը հանգեցնելու է արյունահեղության. «Մենք ասում էինք, որ ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Բերե՞ց: Մենք էինք ճի՞շտ, թե՞ ինչ-որ ուրիշ մեկը: Ո՞վ է պատասխան տալու մարտի 1-ի տասը զոհերի համար: Մեր երկիրը դրանից ոչինչ չշահեց, ուստի մենք կոչ արեցինք գնալ այլ ճանապարհով»: Հարցին, թե ինչու այս անգամ ՀՅԴ-ն միացավ ընդդիմությանը, Ռուստամյանը պատասխանել է,թ ե այս անգամ միացան, քանի որ այնտեղ է գտնվում ժողովրդի մեծ մասը: «Երկրորդ. Մենք խնդիրները սահմանադրական ճանապարհով լուծելու կոնկրետ հեռանկար ունենք»:

Նշենք, որ ՀՅԴ-ն 2008թ. փետրվարին միացավ իշխանական կոալիցիային` ներքաղաքական պայքարում անցնելով իշխանությունների կողմը, եւ միայն 2009թ.` ի նշան բողոքի ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, լքեց կոալիցիան: