Մոսկվայում շուտով սուրճը հնարավոր կլինի ըմպել կատվի մռլտոցի հետ համեմված: Միաժամանակ մի քանի մայրաքաղաքային սրճարաններ մտադիր են կատվային սրճարաններ բացել իրենց տարածքում, հայտնում է «ՄԿ»-ն:
Անսովոր հաստատություններն իրենցից կներկայացնեն սեղաններով եւ աթոռներով մի քանի սենյակներ, որոնց ճաշացանկը շատ համեստ կլինի: Նրա հաճախորդները կարող են թեյ կամ սուրճ խմել, կամ թարմ ուտելիք ուտել: Բայց նոր սրճարանների գլխավոր արժանիքը կլինեն ազատ ման եկող կատուները: Այդպիսի հաստատության հաճախորդները հնարավորություն կունենան աշխատանքից առաջ լիցքավորվել սուրճ խմելով եւ իրենց ծնկներին հարմարված կատվին շոյելով: Կատուները հոգնած աշխատավորներին կօգնեն նաեւ ազատվել սթրեսից, եւ կատվի դրական եւ նույնիսկ բուժող ազդեցությունը մարդու վրա հայտնի է արեւմտյան երկրներում,իսկ կատվի միջոցով բուժումներն այնտեղ իր անունն ունի` Ֆելինոթերապիա»:
Բայց ոչ միայն սրճարանի հաճախորդներն օգուտ կստանան:Հաստատության եկամուտը հնարավորություն կտա սեփականատերերին բազմացնել ճաշացանկը եւ բարեկարգել սրճարանը: Կատվային սրճարանների կազմակերպիչներն հուսով են, քանի որ Ճապոնիայում այդ հաստատությունները խոշոր հաջողություն են ունեցել, եւ որը կժպտա նաեւ ռուսական մայրաքաղաքի սրճարաններին:




























