Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը եւ Զբոսավարների  ասոցիացիաների միջազգային ասոցիացիան  կքննարկեն Հայաստանում զբոսավարների տարածաշրջանային կրթական կենտրոնի ստեղծման հնարավորությունը։ Այդ մասին այսօր՝ մարտի 2-ին, Երեւանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել են   Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը եւ Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը։ Ըստ նրա՝ Հայաստանում նման կենտրոն ունենալը շատ կարեւոր է, քանի որ Հայաստանը ձգտում է բարձրացնել զբոսաշրջության բնագավառի մրցունակությունը։

«Միջազգային գործընկերների հետ համագործակցելու համար հարկավոր է, որպեսզի նրանք հայ աշխատակիցների մեջ վկայագրված մասնագետների  տեսնեն, ընդ որում՝ ոչ թե մեկի կամ երկուսի, այլ շատ հաստատություններում աշխատող», – ասել է նա։

Հայաստանում, հիշեցրել է Ապրեսյանը, միջազգային վկայագրով երկու, իսկ տեղական վկայագրով՝ յոթ զբոսավարներ են աշխատում։ «Մենք մտադիր ենք բարձրացնել մեր մասնագետների պատրաստվածությունը, նրանց միջազգային դասի վարպետներ դարձնել», – ասել է Ապրեսյանը։

Նշենք, մարտի 1-ին WFTGA-ի պատվիրակությանն ընդունել էր էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, որը գործընկերությունը խորացնելու պատրաստակամություն էր հայտնել եւ ողջունել կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am