Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել, չմասնակցելու վերաբերյալ որոշում չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Նա նշեց, որ կապված հետընտրական զարգացումների հետ` այդ հարցը չեն քննարկել, երբ քննարկեն, որոշում ունենան, այդ ժամանակ էլ կասեն: «Առայժմ քննարկում չի եղել, երբ կունենանք որոշում, բոլորին տեղյակ կպահենք»,- նշեց մամուլի քարտուղարը` հավելելով, որ չի կարող ասել,թե երբ քննարկում կլինի:
Արման Մուսինյանը չպատասխանեց մեր հարցին, թե ինչու ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր մարտի 1-ին 10 զոհերի հիշատակին նվիրված ՀԱԿ-ի նախաձեռնած պատարագին եւ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղկեպսակ դնելու արարողությանը:




























