Հայաստնում ռուսական ռազմական բազայի բարձրալեռնային «Կամխուդ» ուսումնամարզական համալիրում ճամբարային հավաքի ժամանակ ավելի քան 200 հետախույզների մասնակցությամբ վաշտային հատուկ մարտավարական ուսմնավարժանքներ են իրականացվում:

Հարվային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետախույզները սովորում են անաղմուկ «լեզու» վերցնել, խափանել պայմանական հակառակորդի կառավարման ու կապի հնարավորությունները, բազային ճամբար հիմնել, անաղմուկ շարժվել, իրականացնել մյուս հատուկ խնդիրները:

Ուսումնավարժանքների ընթացքում շատ ժամանակ է հատկացվել սպառազինության եւ ռազմատեխնիակայի մարտական կիրառման կատարելագործմանը: Առավել արդյունավետ հետախուզական աշխատանք իրականցնելու համար նրանք կսովորեն կիրառել տարբեր օպտիկական եւ օպտիկա-էլեկտրոնային սարքավորումներ:

Ճամբարային հավաքի ավարտական փուլում հետախույզները լեռնային պատրաստվածության երկշաբաթյա դասընթաց կանցնեն «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոնում, որը բացառիկ է իր աշխարհագրական դիրքով: Ավարտին նրանք կբարձրանան 2,5 հազ. մ բարձրությամբ լեռը: