Մարտի 3-ին՝ ժամը 18.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրո թաղամասի թիվ 215 շենքի բնակիչը, գտնվելով անսթափ վիճակում, սպառնում է պատշգամբից ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ քաղաքացին ցանկանում է նետվել 5 հարկանի շենքի 3-րդ հարկի պատշգամբից:
Ոստիկանների եւ փրկարարների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 1957 թ. ծնված Սերժիկ Էդմոնդցի ինքնասպանության փորձը:




























