Այսօր` մարտի 3-ին նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, թե ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվեցին ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը եւ մտահոգությունները:




























