Այսօր` մարտի 4-ին, առավոտյան ժամը 07:30-ից, վրացական կողմի խնդրանքով փակվել է ռուս-վրացական սահմանային «Վերին Լարս» անցակետը. Պատճառը տեղացած առատ ձյունն է:
Երթեւեկությունն այս հատվածում դադարեցված կմնա մինչեւ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հատուկ կարգադրությունը:




























