Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 1-ին, ժամը 23.10-ի սահմաններում, անհայտ անձը վարելով «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան՝ Գյումրի քաղաքի Շիրակացիի փողոցում բախվել էր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան վթարի պահին վարել է Ա. Թառլոյանը:
Վերջինս ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է քննություն:




























