Հունվարի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու համար Ա. Սարգսյանին բերման ենթարկելու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  ոստիկանության ծառայողները օրերս պարզել են, որ Ա. Սարգսյանը 2011 թ. ամռանը Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկում բնակվող մի թոշակառու կնոջ բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ գողացել է 500 ՌԴ ռուբլի, արծաթյա զարդեր եւ օծանելիք:

Կատարվում է քննություն: