Կահիրեում «Հայ ժողովրդի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ» թեմայով կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները Հայաստանի պաշտոնական ներկայացուցչին վարկաբեկելու փորձ են ձեռնարկել: Այդ մասին այսօր՝ մարտի 4-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Եգիպտոսում մեր դեսպան Արմեն Մելքոնյանին Խոջալուի հետ կապված հարց է ուղղվել: Դեսպանը շատ զուսպ է պատասխանել, սակայն, միաժամանակ շնորհիվ նրա պատասխանի, ներկաները, որոնք, ամենայն հավանականությամբ, այդ մասին լսում էին առաջին անգամ, ճիշտ կարծիք են կազմել ոչ միայն Խոջալուի դեպքերի, այլեւ ադրբեջանական քարոզչության իրական բնույթի մասին», - ընդգծել է թուրքագետը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























