Թուրքիայի Այդըն նահանգի Սոքեի շրջանում հորդառատ անձրեւների պատճառով Մենդերես գետի մակարդակը կտրուկ բարձրացել ՝ լցվելով հարեւանությամբ գտնվող բամբակի դաշտերը։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ հորդառատ անձրեւները Այդըն նահանգում գտնվող բամբակի դաշտերը վերածել են ձկնորսության համար հարմար վայրի։ Նշվում է, որ Մենդերես գետի մակարդակը բարձրացել եւ լցվել է բամբակի դաշտերը։
Գյուղացիները նշել են, որ ամռանն այդ դաշտերում բամբակ են աճեցնում, իսկ ձմռանը՝ ձուկ որսում։



























