Տարվա սկզբից Ադրբեջանն ավելի քան 2160 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ ԼՂՀ հետ սահմանին:

Հայաստանի ՊՆ տվյալներով` Ադրբեջանի զինված ուժերը մոտ 390 անգամ կիրառել են դիպուկահար զենք, մոտ 135 անգամ խոշոր տրամաչափի զենք, այդ թվում 60 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 2 եւ վիրավորվել 3 զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ: Բոլոր զոհերն ու վիրավորները գնացվել են փետրվարին:

2012 թվականին Ադրբեջանը հրադադարը խախտել է 16 300 անգամ:

Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը անընդհատ նոր «ռեկորդներ» է սահմանում այդ ոլորտում. եթե 2006-ին ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է մոտ 600 անգամ, ապա 2007-ին՝ արդեն 1400 անգամ, 2008-ին՝ 3500 անգամ, 2009-ին՝ 4600 անգամ, 2010-ին՝ 7200 անգամ, 2011-ին՝ 12 600 անգամ: