Մարդասիրական օգնության կարգով 2013 թ. հունվարին Հայաստանը ստացել է 248 տոննա բեռ՝ 1.6 մլն դոլար ընդհանուր արժեքով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նախորդ տարվա հունվարի համեմատ մարդասիրական օգնությունը նվազել է մոտ 10 անգամ: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այս տարի Չինաստանից ավտոբուսներ չեն առաքվել (2012 թ. հունվարին դրանց արժեքը գնահատվել է 11 մլն դոլար):

Սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստան առաքվող մարդասիրական օգնության ծավալները տարեց տարի նվազում են; Այսպես՝ 2013 թ. հունվարին ԱՄՆ-ից առաքվել է ընդամենը 337 հազ. դոլարի մարդասիրական օգնություն՝ 5 անգամ քիչ, քան նախորդ տարի հունվարին: