Վերջին ժամանակներս Մոսկվայի տարածաշրջանի Օդինցովոյի շրջանում գրիպով հիվանդացած յոթ մարդու մահ է գրանցվել: Նրանցից երկուսի մոտ վիրուսաբաններն ախտորոշել են բարձրապաթոգեն A/H1N1 վիրուսը:  Մնացած հինգը մահացել են թոքերի ծանր բորբոքումից:

47-ամյա Ալեքսեյ Պշեննիկովն ու  59-ամյա Նիկոլայ Գրոմովը Օդինցովոյի Կենտրոնական հիվանդանոցում մահացել են հոսպիտալացումից մի քանի օր անց, հաղորդում է Life News-ը` վկայակոչելով բժկական շրջանակներում իր աղբյուրին:

Ռոսպոտրեբնադզոր տարածաշրջանային բաժնից Life News-ին հայտնել են, որ խոզի գրիպի հետեւանքով մահվան վերաբերյալ ստուգումներ են կատարվում:

Ռոսպոտրեբնադզորից նաեւ հայտնել են, որ խոզի գրիպի վարակի սպառնալիքի պատճառով որոշվել է գրպից մահացած բոլոր անձանց մոտ ստուգել  A/H1N1 վիրուսի առկայությունը: