Ռուսաստանյան քննիչները չեն բացառում, որ ընդդիմադիր Իլյա Յաշինի տան խուզարկությամբ հայտնաբերված հգումարները կարող էին նրան տրվել վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեին:
Փետրվարի 4-ին գումարները վերադարձնելու Յաշինի միջնորդության քննարկման ընթացքում քննիչ Դմիտրի Պլեշիվցեւը հայտարարել է, թե այդ գումարները կարող էին նրա մոտ հայտնվել ապօրինի եղանակով եւ նախատեսված լինել զանգվածային անկարգությունների ֆինանսավորման համար:
Հիշեցնենք, որ Յաշինի տունը խուզարկվել էր 2012թ. հունիսի 11-ին, եւ հայտնաբերվել էր 123 հազար ռուբլի եւ ավելի քան 12 հազար դոլար: Պլեշիվցեւը մարտի 4-ին հայտարարել էր, թե հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, թե անկարգությունների ֆինանսավորումը իրականացվել է հենց դոլարներով:
Ըստ քննիչի, Յաշինը չի կարողացել բացատրել, թե որտեղից իրեն այդ գումարները, քանի որ նա Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ասպիրանտ է` առանց մշատական աշխատանքի:
«Քննիչին ասում է. «Ես Թարգամաձեին ընդհանրապես չեմ ճանաչում: Ի՞նչ եք ապուշացել»: Նա ի պատասխան ժպտում է»,- մեկնաբանել է Յաշինը Twitter-ում:




























