Մարտի 4-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում` ձնաբքի հետեւանքով, Ապարան քաղաքի ԲԿ մեկնող ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիներ` 17-ամյա Ռ. Մարտիրոսյանին եւ 57-ամյա Պ. Մարտիրոսյանին պատգարակով մոտեցրել են «Ուրալ» ավտոմեքենային եւ տեղափոխել Ապարանի ԲԿ: