Մարտի 4-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը ՀՀԿ-ից մասնակցել է Գալուստ Սահակյանը, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը, Հայ ազգային կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից` Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը: