«Ժառանգություն» կուսակցությունն աշխատում է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ, եւ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչո՞ւ չի կարող հանդիպել ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն պատգամավորների թվով երկրորդն է խորհրդարանում: Այս մասին, այսօր` մարտի 4-ին, մամուլի ասուլիսում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, միաժամանակ, նա հրաժարվեց որեւէ մանրամասն հայտնել այդ հանդիպման մասին:
«Մենք հայտարարում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամության մասին»,-ասաց Խուրշուդյանը` հավելելով, որ չի բացառում հանդիպումը նաեւ ՀԱԿ-ի հետ:
Հարցին, թե ՀՀԿ-ի շատ անդամներ նշում են, որ երկրի վարչապետն ու Երեւանի քաղաքապետը չեն արձագանքի Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին, ով նրանց առաջարկել էր գալ Ազատության հրապարակ, ավելի հավանական է, որ Հովհաննիսյանն այցելի նրանց, Խուրշուդյանը պատասխանեց. «Ես դատարկախոսությանը չեմ պատասխանում: Նրանց հրավիրել են մասնակցելու հասարակական հաշվետվությանը եւ ցանկացած նորմալ երկրում նման հրավերը կըդոնւվեր: Տվյալ դեպքում, ե վստահ չեմ»:




























