Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մասնակիորեն վարույթ է ընդունել նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Մաթեւոսյանի դիմումը։  Այդ մասին գրում է «Հայկական Ժամանակ» թերթը։

 «Նախկին քաղբանտարկյալն անազատության մեջ մնաց մեկուկես տարի՝ 2008թ.մարտի 1-ից մինչեւ 2009-ի հունիսի 20-ը։ Մաթեւոսյանի դիմումը վարույթ է ընդունվել արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով։ Այսինքն. Մաթեւոսյանի դիմումի հիմնական առանցքային մասը վարույթ է ընդունվել»,- գրում է «Հայկական Ժամանակը»: