Մարտի 4-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները Մառի փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Վահրամ Խ.-ին, ով 2011 թ. սեպտեմբերի 26-ից ՌԴ Իրկուտսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Վահրամ Խ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին ու Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազություն:




























