Մարտի 4-ին, ժամը 16.15-ին, Ղազարավան գյուղից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 1-ի գիշերը պատուհանի ապակին կոտրելով՝ նույն գյուղի մի բնակչի տնից փորձել են գողանալ «Օրսկ» սառնարանը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցնել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հանցագործությունը կատարելու կասկածանքով, նշված գյուղից բերման է ենթարկվել 38-ամյա Մուրադ Փ.-ն, ով այժմ քննչական բաժնում է:

Կատարվում է նախաքննություն: