Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, երկրապահների եւ բազմաթիվ երեւանցիների հետ միասին հետեւել է պատանի երկրապահների հանդիսավոր երդման արարողությանն ու դրան հաջորդած ցուցադրական ելույթներին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:




























