«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 5-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.50 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.22%-ով կամ 0.92 կետով:

Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 600 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 409-412 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն/դոլար փոխարժեքն այսօր գրեթե չի փոփոխվել՝  մեկ եվրոն սակարկվում է 1.30 դոլարին մոտ: Եվրոն առայժմ ճնշված է մնում Իտալիայում քաղաքական անորոշության պահպանման եւ կրկնակի ընտրությունների հեռանկարի պատճառով:

Ռուսաստանի կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,6963 ռուբլի: