Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ձյունը կշարունակվի, իսկ երկրի մնացած հատվածներում այսօր ուշ երեկոյան ձյունը կդադարի: Տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 20-25 կմ/ժամ, լեռներում` մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, զգալիորեն կնվազի:
Օդերեւութաբանների նախնական տվյալների համաձայն` ճերմաստիճանը կսկսի բարձանալ միայն ուրբաթ օրը, կեսօրից հետո:
Ըստ «Հայպետհիդրոմետի»` Երեւանում առաջիկա գիշերը տեղումները կդադարեն, վաղն առավոտյան սպասվում է առանց տեղումների եղանակ. գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, ցերեկը` +2+4:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` -11-16, ցերեկը` -2-7,
Կոտայքում` գիշերը` -11-16, ցերեկը` -2-7,
Գեղարքունիքում` գիշերը` -11-16, ցերեկը` -2-7,
Լոռիում` գիշերը` -10-15, ցերեկը` 0-5,
Տավուշում` գիշերը` -2-7, ցերեկը` -3+2,
Արագածոտնի լեռներում` գիշերը` -11-16, ցերեկը` -2-7,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` -2-5, ցերեկը` 0+4,
Արարատում` գիշերը` -1-4, ցերեկը` +1+5,
Արմավիրում` գիշերը` -1-4, ցերեկը` +1+5,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` -11-16, ցերեկը` -2-7,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` -1-4, ցերեկը` +1+5,
Սյունիքի հովիտներում` գիշերը` 0-5, ցերեկը` 0+3,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` -4-8, ցերեկը` 0-4,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` 0-4, ցերեկը` 0+3:




























