Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է զինված ուժերում ծառայողների թիվը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական CNNturk-ը, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացրած տվյալներով, Թուրքիայի զինված ուժերում ծառայում է 678 հազար 617 մարդ, որոնցից 347-ը գեներալներ են։

Օդուժերում, ծովային եւ ցամաքային ուժերում ծառայում է 33 հազար 167 սպա եւ 72 հազար 61 ենթասպա։ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունում ծառայում է 5 հազար 561 սպա եւ 22 հազար 812 ենթասպա։

Օդուժերում, ծովային եւ ցամաքային ուժերում 48 հազար 77 քաղաքացիական ծառայողներ են աշխատում, ժանդարմերիայում՝ 3 հազար 587, առափնյա անվտանգության ուժերում՝ 860 աշխատակից։