«Յունիբանկը» շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքները: Այս տարվա գարնանը բանկը մեկական նոր մասնաճյուղ կբացի Երևանում եւ Գորիսում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Մասնաճյուղերը կիրականացնեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:
Նոր մասնաճյուղեր բացելով` «Յունիբանկն» առաջնորդվում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով:
Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ «Յունիբանկը» Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր «Յունիբանկն» ունի 43 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:



























