Բելգիայի Անտվերպենի նահանգի Հոոգստրատեն քաղաքում տեղի ունեցած ելակի աճուրդում վաճառել են 2013 թվականի հատապտղի առաջին բերքը, հաղորդում է HD.be-ն:

Առաջին երկու կգ ելակը վաճառվել է 4 հազար եվրոյով (400 եվրո յուրաքանչյուր 200-գրամանոց փաթեթը): Ելակի գնորդները եղել են Carrefour Belgique ընկերության ներկայացուցիչները: Դրանից մեկ տարի առաջ եւս առաին ելակը գնվել է նույն գնով:

Ավանդույթի համաձայն աճուրդի կազմակերպիչները ստացված հասույթը կրկնապատկել են եւ ստացված 8 հազար դոլարը տրամադրել բարեգործական նպատակներով:

Այս անգամ գումարն ստացել է Ալցգեյմերի հիվանդության դեմ պայքարի հիմնադրամը: