2012 թ. դեկտեմբերի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 1/11 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր, բիժուտերիա եւ 2 ժամացույց են գողացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները մարտի 4-ին, ժամը 18.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 28-ամյա Ռոբերտ Գ.-ին եւ 25-ամյա Վահե Հ.-ին՝ երկուսն էլ գողության համար նախկինում դատապարտված:

Նրանք խոստովանել են, որ նշված հանցագործությունը կատարել են իրենք:

Ռոբերտ Գ.-ն եւ Վահե Հ.-ն ձերբակալված են: