Մարտի 4-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորաբաց գյուղից բերման են ենթարկել 15-ամյա Գրիգոր Մ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա 2012 թ. դեկտեմբերին Նորաբաց գյուղի մարզադաշտի հարեւանությամբ կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է 100 ԱՄՆ դոլար:

Կատարվում է հետաքննություն: