Մարտի 5-ի գիշերը գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է երեք երիտասարդի դանակահարությամբ:
Դեպքի տեղի է ունեցել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, որտեղ դտնվող գիշերային ակումբի հաճախորդները վիճաբանել են միմյանց հետ, ապա դրսում շարունակել, որը վերածվել է ծեծկռտուքի: Նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել իր հակառակորդներին՝ 21, 25 եւ 24 ամյա երեք երիտասարդի պատճառելով մարմնական վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից՝ նշելով, որ հայտնաբերվել է դանակահարող անձը: Նա 22-ամյա Ա. Մանուչարյանն է: Վերջինս ձերբակալված է, կատարվում է քննություն:




























