Ողջունում եմ բոլոր այն մարդկանց, որոնք  1995թ.-ից սկսած բողոքում են ընտրակեղծիքների դեմ: Այդ մասին այսօր՝ մարտի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Բոլորին հայտնի է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ ներկայիս գործընթացներին շատերը չէին սպասում, քանի որ թվում էր, որ 2008թ. ողբերգությունից հետո ժողովուրդը կհանդարտվի եւ այլեւս ձայնը չի բարձրացնի: «Ամենից կարեւորն այն չէ, թե ում օգտին է քվեարկել մեծամասնությունը, այլ այն, թե  ում դեմ», - նշել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Ընդ որում նա նկատել է, որ  այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներում ելույթ ունեցող քաղաքական գործիչները նախկինում չէին սատարում նրա «Ժառանգություն» կուսակցության ծրագրերին: Ավելին, նրանք հանդես են գալիս իշխանությունների դեմ, այլ ոչ թե հենց Հովհաննիսյանի կողմից:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am