Սվերդլովի մարզային դատարանում կայացվել է ռուսական նեոնացիստական ամենաարյունռուշտ խմբավորման «Ֆոլքսշտուրմ»-ի մնացած անդամների դատավճիռը:
Անցյալ տարվա դեկտեմբերին դատարանի առաջ էին կանգնել 22-ամյա Ալեքսանդր Մինինը եւ 24-ամյա Ալեքսանդր Սալավյովը: Վերջինիս քննությունը համարում է 2006թ. սեպտեմբերին Եկատերինբուրգում երեք դեռահասներ Միխայիլ Ռուսակովի, Վլադիմիր Կլիմանովի եւ Ալեքսեյ Վարովինի կողմից ստեղծված «Ֆոլքսշտուրմ» ծայրահեղական կազմակերպության առաջնորդներից մեկը:
Քննության տվյալներով՝ 2006-2008թթ. ընթացքում կազմակերպված հանցախմբի անդամները Եկատերինբուրգում 26 հարձակումներ են գործել ոչ սլավոնական արտաքինով անձանց վրա, ինչպես նաեւ 3 սպանություն եւ 8 մահափորձ Միջին Ասիայից եւ Հյուսիսային Կովկասից եկածների նկատմամբ: Հանցագործությունների պատճառն էր ռասային եւ ազգային ատելությունը: Սարսափազդու արարքները նկարահանվել են եւ տեղադրվել համացանցում, այդ թվում՝ ազգայնական ուղղվածությամբ կայքերում:
Սոլովյովը նախկինում արդեն Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել էր 8,5 տարվա ազատազրկման՝ նմանատիպ հանցագործության համար, այդ պատճառով էլ լսումներին նա մասնակցել է դատապարտյալի աթոռին նստած: «Նովի ռեգիոնը» հայտնում է, որ մարտի 6 –ին Սվերդլովի շրջանային դատարանը 22-ամյա Մինինին դատապարտել էր երկու տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարվա փորձնաժամկետով, Սոլովյովին՝ 9,5 տարի գաղութի ռեժիմի:
Նշենք, որ նախկինում Սվերդլովի շրջանային դատարանը դատավճիռներ էր կայացրել «Ֆոլքսշտուրմ» խմբավորան մասնակիցների մեծ մասի նկատմամբ: Չնայած կատարած արարքների ծանրությանը՝ նրանց մեծամասնությունը խուսափել է պատասխանատվությունից: Սքինհեդերի առաջնորդ Միխայիլ Ռուսակովն ստացել է 13 տարվա ազատազրկում, նրա համախոհներ Վլադիմիր Կլիմանովը եւ Ալեքսեյ Վարովինը՝ 8 եւ 6,5 տարի, իսկ Տոլգատ Մինգալիմովը՝ պայմանական վեց ամիս՝ փորձնական 1 տարի ժամկետով:




























