Մարտի 6-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 55 շենքի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի 767 ՍՏ 31 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:
Իսկ մարտի 6-ին, ժամը 10.13-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին 30-րդ կմ-ում՝ Թասի ոլորաններում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարներն Ա. Տիրանյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 64 UU 999 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























