«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 6-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով կամ 0.5 կետով:

Բորսայում այսօր վաճառվել է 2.9 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություններ չկան՝ դոլարը գնվում եւ վաճառվում է 409-412 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մի փոքր աճ է արձանագրել դոլարի նկատմամբ, քանի որ սպասվում է Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմանների թուլացում: Մեկ եվրոն այսօր կայուն գերազանցել է 1.30 դոլարը եւ մոտավորապես գտնվում է 1.3071 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,6214 ռուբլի: