Թուրքիայի արեւելյան Բիթլիս նահանգի Խլաթի շրջանի ընտանիքներից մեկում խուճապի են մատնվել՝ բջջային հեռախոսով արված նկարներում անհայտ մի էակ տեսնելով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Բիթլիսի Խլաթի շրջանի հայտնի ընտանիքներից մեկը, որի անդամները հրաժարվել են իրենց անունները հայտնել, պնդել են, թե նոր գնված բջջային հեռախոսով տան ներսում լուսանկարներ են արել եւ սարսափել, երբ նկարներից մեկում հայտնաբերել են անհայտ մի էակի։

Լուսանկարները դիտած ընտանիքի անդամները տան մեջ փնտրել են անծանոթ էակին, սակայն չեն գտել։ Նրանք պնդում են, թե լուսանկարները հաստատ ֆոտոմոնտաժ չեն։