«Բարձրակարգ տեխնիկայով բեմի վերազինման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այդ մասին «Առավոտ» թերթին հայտնել է Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը՝ հավելելով, թե ամենամոտ ժամանակներում դրանք կավարտվեն, որին կհաջորդի փորձարկման փուլը։

«Դրա ընթացքում, հնարավոր է, առաջանան շտկման աշխատանքներ։

Պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին։ Նա պատասխանեց. «Վերջին 6-8 ամիսների ընթացքում թատրոնի ստեղծագորական կոլեկտիվները իրենց «մարզավիճակի» մեջ մնալու նպատակով փորձերն անցկացնում են մշակութային այլ օջախներում։ Հավաստիացնում եմ, որ թեեւ «տնից կտրված», մեր արտիստներին, բնականաբար, իրենց ղեկավարների շնորհիվ դա հաջողվել է։ Շատ քիչ մնաց բնականոն աշխատանքին վերադառնլու համար»»,- մեջբերում է «Առավոտը»։