Չորսօրյա անկումից հետո երեքշաբթի առավոտյան նավթի գներն աճում են․ շուկայի մասնակիցները գնահատում են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու դրա կարգավորման հեռանկարները։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է 101.74 դոլար (մեկ բարելի դիմաց), ինչը 1.4 դոլարով (1.4%) ավելի է, քան նախորդ աշխատանքային օրվա փակման պահին։ Երկուշաբթի այս պայմանագրերի գինը նվազել էր 3.53 դոլարով (3.4%)՝ հասնելով 100.34 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում «WTI» տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 1.07 դոլարով (1.12%)՝ հասնելով 96.85 դոլարի (մեկ բարելի դիմաց)։ Նախորդ աշխատանքային օրվա արդյունքներով դրանց գինը նվազել էր 4.52 դոլարով (4.51%)՝ կազմելով 95.78 դոլար։ Հոկտեմբերյան պայմանագրերի շրջանառության ժամկետն ավարտվում է երեքշաբթի՝ առևտրաշրջանի փակմամբ։ Ավելի ակտիվ վաճառվող նոյեմբերյան ֆյուչերսները ժամը 8:18-ի դրությամբ թանկացել են 1.03 դոլարով (1.12%) և մեկ բարելի դիմաց կազմում են 93.4 դոլար։