ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը փորձարկել է սպառազինության նոր համակարգ, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը հաջողությամբ փորձարկել է նորագույն սպառազինություն, որն ունի կարևորագույն նշանակություն սպառազինության համակարգերի տեխնոլոգիայի զարգացման գործում»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

ԿԿՀԳ-ն նշում է, որ փորձարկումները որևէ բացասական ազդեցություն չեն ունեցել հարևան երկրների անվտանգության վրա։ Գործակալության տվյալներով՝ փորձարկումների ընթացքին հետևել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

«Կիմ Չեն Ընը այս փորձարկումն անվանել է պաշտպանության ոլորտում անկասկած գերժամանակակից տեխնիկական ներուժի ցուցադրում... և ընդգծել, որ դա բառի բուն իմաստով անհաղթահարելի ուժ է»,- հավելում է գործակալությունը։