ՀՀ կառավարությունը, ի դեմս  ֆինանսների նախարարության, երեկ հրապարակել է «Հայաստանի Հանրապետության 2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» վերջնական նախագիծը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Այդ փաստաթղթի համաձայն, 12 տարի անց բոլորս ապրելու ենք «դրախտային» Հայաստանում, այն  է. 13.6%  աղքատություն՝ ներկայիս 35%-ի փոխարեն, 1 շնչին բաժին ընկնող 10,064 դոլար համաառն ներքին արդյունք՝ 2012-ի 3425 դոլարի փոխարեն եւ այլն։ Առաջին հայացքից շատ  ոգեւորիչ է, սակայն չմոռանանք, որ ՀՀ կառավարությունն արդեն սովորություն է դարձրել մի քան տարին մեկ անգամ նման ոգեւորիչ կանխատեսումներ անել առաջիկա տասնամյակի համար»,- գրում է «168 ժամը»: