Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել 31-ամյա Էմիլ Հ.-ն, ով փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: