Ոստիկանությունը հայտնաբերել է փետրվարի 27-ից Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող Բ. Մովսիսյանի դիակը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ  մարտի 6-ին 20.50-ին «Շտապօգնության» կենտրոնական կայանից ահազանգ է ստացվել, որ իրենց զանգահարել է մի քաղաքացի եւ հայտնել, որ Վ. Փափազյան փողոցի 23/1 շենքի բակում մի տղա իրեն վատ է զգում: «Շտապօգնության» խումբը նշված շենքի բակում հայտանաբերել է մի տղայի` կիսամերկ եւ մահացած վիճակում:

Մեկնած օպերատիվ խումբը այդ շենքի առաջ գտնվող կիսակառույց ավտոտնակում հայտնաբերել է փետրվարի 27-ից Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող Բ. Մովսիսյանի դիակը:  Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: