Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են ենթադրյալ բանդայի անդամներին, ովքեր մասնագիտացած են բանկոմատներից եւ վճարային տերմինալներից գողությունների մեջ, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ենթադրյալ բանդայի 4 անդամներին ձերբակալել են Մոսկվայի հարավ-արեւելքում:

Ձերբակալվածները առնչություն ունեն ավելի քան 30 հակաիրավական գործունեության, կասկածյալները 23-48 տարեկան են, բոլորն էլ կովկասցիներ:

Ձերբակալվածների տներում գտել են 3 արագ վճարման տերմինալ, ակնթարթային վիճակախաղի 1 տերմինալ եւ էլեկտրոնային վճարման 3 տերմինալ: Նրանցից մեկից առգրավել են Cadillac Escalade ավտոմեքենան, որն օգտագործվել է գողությունների ժամանակ:
2012-ի դեկտեմբերին ոստիկանները ձերբակալել էին բանկոմատներից գողություններ կատարող եւս մեկ բանդա: Էթնիկ հանցավոր խումբը կես տարում 15 սարք էր գողացել, որոնցում եղել էր մոտ մեկ մլն դոլար: